Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանին

Ավստրիայի կանցլերը դատապարտել է Էրդողանին
26.10.2020 | 22:05

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված վիրավորանքը որակել է ԵՄ-ից Անկարայի հեռանալու վկայություն:

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դա կրկին ցույց է տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից։ Ամբողջական աջակցություն և համերաշխություն ենք հայտնում Ֆրանսիային», - Twitter-ում գրել է Ավստրիայի կանցլերը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ